Jump to content

Եղեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Եղեգի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն169 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ424[2]
Ավտոմոբիլային կոդ23[3]
Եղեգի (Աշխարհ)##
Եղեգի (Աշխարհ)

Եղեգի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[4]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 3 կմ հարավ։ Գյուղը երբեմն համարել են Խարբերդի նահանգի կենտրոն Մեզիրե գյուղաքաղաքի ավան։

Եղել է բազմամարդ գյուղ։ Գյուղի բնակչության մի մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսը մի կերպ կարողացավ գաղթել զանազան երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 128 տուն՝ 1135 հայ բնակչով, իսկ 1915 թվականին ուներ 180 տուն՝ 1800 բնակչով։ Գյուղում ապրում էին նաև այլազգիներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր՝ երկաթագործություն, կոշկակարություն, դերձակություն, հյուսնություն։ Գյուղը ջրառատ էր և ուներ մի քանի ջրաղացներ, որոնցից նաև օգտվում էին հարևան գյուղերի բնակիչները։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգին ուներ Ս. Նշան անունով եկեղեցի և մի մզկիթ։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Հովհաննես եկեղեցին։

XIX դարի 60-ական թվականներին գյուղում գործում էր հայկական դպրոց, որն ուներ մի քանի տասնյակ աշակերտ։ 1892 թվականին Եղեգիում հիմնադրվել էր Ուսումնասիրաց ընկերությունը, որը նպաստում էր գյուղի կրթական և լուսավորչական գործին։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգիում են ծնվել Կիլիկիայի աթոռի կաթողիկոս Սահակ Բ Խապայան Եղեգեցին (XX դարի սկզիբ) և բանասեր, կրթական գործիչ Սահակ Խապալյանը (1849-1939)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  3. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  4. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 181
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 500