Շենթիլ
Արտաքին տեսք
Շենթիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդի դաշտում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը նշանակում է «շեն բլուր», իսկ Շնթիլ տարբերակը աղավաղված անվանաձևն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1873 թվականներին ուներ 95, իսկ XX դարի սկզբին՝ 108 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքներն էին հողագործությունը, արհեստները ու մասամբ անասնապահությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենթիլն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Սարգիս) անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 40 աշակերտներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 41
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն