Մորենիկ
Գյուղ | |
---|---|
Մորենիկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Մորենիք, Մորինիկ, Մորնիկ, Մուրենիք, Մուրինիկ, Պզտիկ Պոլիս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Մորենիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]: Գտնվում էր Խարբերդ քաղաքից 2-3 կմ հարավ, Խարբերդ-Արղանամադեն ճանապարհի վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ուսումնասիրողների գյուղը IX դարում հիշատակվող Մուրինքս ամրողն է: Բնակիչներն իրենց գյուղն անվանում էին Պստիկ Պոլիս:
Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1874 թվականներին ուներ 94 տուն, 1903 թվականին՝ 819 հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն այգեվետ էր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորենիկն ուներ Ս. Պարսամ անունով եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 30 աշակերտ:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորենիկում է ծնվել սփյուռքահայ հասարակական և գրական-մշակութային գործիչ Եղիա Սիրվարդը (1890 թ. - ?)[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 869