Դերսիմի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Դերսիմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Հիմնադրված է1879 թ.
Այլ անվանումներՏերսիմ, Տորոս
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն200 000 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
ՏեղաբնականունԴերսիմցի
Ժամային գոտիUTC+3

Դերսիմ, գավառ, ձորապետություն Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Խոզաթ գյուղաքաղաքն էր։ Մյուս նշանավոր քաղաքներն էին Մեծկերտը և Չարսանջակը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի լեռնային տարածք։ Գավառն արևմուտքից եզերվում է Եփրատ, իսկ արևելքից` Փերի գետերով, հյուսիսում` Բյուրակն-Մնձուրյան լեռներով, իսկ հարավարևմտյան մասով սահմանակից է Խարբերդի գավառին։

Գավառի տարածքով բարձրանում են լեռներ, որոնք այն վերածել են մի բարդ լեռնաշխարհի։

Տարածքի մեծագույն մասն անտառածածկ է։ Դերիսմը հարուստ է գետերով և սառնորակ աղբյուրներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բազմազան կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերսիմ գավառի մասին հիշատակություններ կան Բարձր Հայքում։ Այն նույնացրել են Դերսիմի հետ։

Մինչև XIX դարի 70-ական թվականները Դերսիմը եղել է նահանգ, որտեղ գոյություն ուներ քրդական ձորապետություն` հյուքմենություն։

1878 թվականին Սուլթանի հրամանով Դերսիմը որպես գավառ միացվեց Խարբերդի վիլայեթին։

Դերսիմը սկզբում եղել է հայաբնակ, այնուհետև այստեղ բնակություն հաստատեղին մեծ թովով հայեր։ Գյուղերից շատերը պահպանեցին իրենց հայկական անվանումերը` Ագրակ, Աղաջուր, Արտապետ, Գնելի, Դաշտակ, Թթենիկ, Լորենիկ, Կամիրքար, Սրբիյան (Սուրբ Օհան), Վարիգեղ, Պսկավանք, Պառվագրակ, Պառավ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը Դերսիմն ուներ 200 000 բնակչություն, որի 45 %-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր։ Քրդերը համերաշխ են ապրել հայերի հետ և Եղեռնի տարիներին 1000-ավոր հայերի կյանք են փրկել նրանց ռուսական զորքերին հանձնելով։

Տեղի հայությունը սասունցիների նման քաջ է եղել և XVII դարից սկսած հաճախակի պատերազմ է վարել Թուրքիայի դեմ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ և երկրագործությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն ուներ նավթի զգալի պաշարներ, կերակրի աղ, հանքային ջրեր, բնական շինանյութեր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերսիմն ուներ տասնյակ հայկական հուշարձաններ` վանական համալիրներ, եկեղեցիներ, բերդերի ու քաղաքների ավերակներ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին Դերսիմն ուներ հետևյալ գավառակները.[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 93-94

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]