Դերսիմ
Գյուղաքաղաք | |
---|---|
Դերսիմ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառ | Դերսիմի գավառ |
Այլ անվանումներ | Տերսիմ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Դերսիմ, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 31 կմ արևմուտք, Չմշկածագ քաղաքից 10-11 կմ հարավ-արևելք, փոքրիկ գետակի ձախ ափին: Հանդիսանում էր գավառի կենտրոն:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության Դերսիմ տեղանունը ծագում է հայ քահանա Տեր Սիմոն անունից, որը թուրքական ներխուժումների շրջանում իբր համոզել է հայ բնակչությանը հավատափոխ լինել՝ ընդունել ալևիություն և դրանով խուսափել կոտորվելուց։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը լեռնային էր և անտառապատ: Ունի ջրառատ տարածություններ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում եղել է հայաբնակ մեծ գյուղաքաղաք: XIX դարի երկրորդ կեսին սովորական գյուղ էր, որն ուներ հայ և քուրդ բնակչություն:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի տարածքում կան 7 հին եկեղեցիների ավերակներ և ընդարձակ բնակավայրերի մնացորդներ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր: Նախկինում նաև զբաղվել են մետաղագործությամբ[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 94
|