Jump to content

Չմշկածագի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չմշկածագ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Կենտրոնը Չմշկածագ գյուղաքաղաքն էր։

Տարածքով համապատասխանում է Հայք աշխարհի Փոքր Ծոփք գավառին։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չմշկածագ անվանումը կապված է Հովհաննես Չմշկիկ կայսեր անվան հետ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Խոզաթ և Արաբկիր գավառակների միջև, Դերսիմի գավառի արևմտյան մասում։

Գավառակի տարածքը բավականին հարթ է և ջրառատ։

Հայաբնակ գյուղերից էին Ագրակը, Բրադին, Բրեխին, Խաչտունը, Խնդրիկը, Կապանմադենը, Հաղթուկը, Մանկուճակը, Վասականը և այլն։

Գավառակի հայության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբերին հայության թիվը կազմում էր 17 000։ Նրանք բնակվում էին 30 գյուղերում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին գավառակն ուներ 5 վանք և 89 եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 257