Jump to content

Աշգանի (հայաբնակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Աշգանի, գյուղ Փոքր Հայքում, Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում։ Գտնվում էր Խարբերդ-Չմշկածագ ճանապարհի վրա, Արածանիի աջ ափին, որտեղ Թաղարա վտակը թափվում է Արածանիի մեջ։

Ենթադրվում է, որ Աշգանին (որը հիշատակվում է դեռևս մ. թ. ա.) հնում եղել է հայկական բնակավայր։

XIX դարում Աշգանի անունով կար երկու գյուղ, հայաբնակ, որին թուրքերն անվանում էին «Գյավուր էշկյունի», և քրդաբնակ՝ «Քուրդ էշկյունի»։ Աշգանին ավերվել է 1895 թվականին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 30 տուն հայ և քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար Սուրբ Գևորգ անունով եկեղեցի, որին գյուղացիները «Սուրբ Թորոս» էին կոչում։ Գյուղի մոտ էր գտնվում Մայրամդար (Կալե) հին ամրության ավերակները[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 289
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 465