Փետերե
Գյուղ | |
---|---|
Փետերե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Կալվերիկ, Փետերե Կալվերիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փետերե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ բարեբեր սևահողեր, մշտահոս ջրեր և անտառ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետերեն և Կալվերիկը եղել են առանձին գյուղեր, բայց հողատարածությունների ընդհանրության պատճառով դարձել են մեկ գյուղ և կոչվել է Փետերե կամ Փետերե Կալվերիկ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու գյուղերի միջև կային 2 ավերակ եկեղեցիներ, որոնք օտարները կոչում էին Չիֆթ քիլիսա (Զույգ եկեղեցի)։ Գյուղի մոտ, անտառի մեջ գտնվում էր գերեզմանոցը, որի հնությունը երևում էր հսկա տապանաքարերից, որոնցից շատերը արդեն հողին էին հավասարվել[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 525
|