Jump to content

Խարասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խարասար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15-16 կմ հարավ-արևմուտք, Եփրատի ձախակողմյան սարավանդում։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոմանց Խարասար անվանումը ծագում է քարասար բառից։ Դա բացատրվում է նրանով, որ գյուղը գտնվում է ապառաժի վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տարածվում էր Մուխային և Թլակ ձորերի միջև։ Ուներ Ճռիկ և Ճամիիին անունով աղբյուրներ։

Հին Խարասարը գտնվում էր Վարդի գեղ կամ Հին գեղ կոչված վայրում։ Նորը գտնվում էր նրանից հարավ՝ գետափի մոտ։ Հայ բնակչության մեծ մասը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթել են ԱՄՆ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին ուներ 19 տուն հայ, իսկ 1915 թվականին՝ 34 տուն հայ և 33 տուն թուրք բնակիչ։ Բնակիչներն իրար արտերի սահմանները հաճախակի խախտելու համար կոչում էին «սինոռի գող»։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը հոսագործություն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարասարն ուներ Ս. Թորոս եկեղեցի, Ս. Սարգիս և Քառասուն Մանուկ մատոռւները և Ս Աստվածամերդին և Սունկ-Սունկ ավերակ վանքերը։

Ս. Թորոս եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։

Ականավոր խարասարցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 696