Մորշխան
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Մորշխան | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
| Գավառակ | Չմշկածագի գավառակ |
| Այլ անվանումներ | Մորըշխա, Մորշըխա, Մորշխա, Մորիշխա |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Մորշխան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր գետահովտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 26 տուն՝ 110 հայ և 6 տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորշխանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել էր 1862 թվականին՝ ավելի հին և փլված եկեղցու տեղում։ Գյուղն ուներ նաև 2 կամարակապ աղբյուրներ, Ս. Սարգիս և Վասլավա վանքեր, Ս. Սարգսի քար ուխտատեղի
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ 1880 թվականին հիմնված Ռուբինյան դպրող, որը կառուցվել էր Հալեպում պանդխտող համագյուղացիների միջոցներով։ 1890 թվականին դպրոցը դարձավ եկրսեռ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ 2 թաղ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 870-871
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||