Jump to content

Ուլուկալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ուլուկալա
39°2′4″N 39°2′49″E / 39.03444°N 39.04694°E / 39.03444; 39.04694
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներՄեծ-բերդ, Ուլուխալա, Ուլուղալա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն329 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62600
Ավտոմոբիլային կոդ62
Ուլուկալա (Աշխարհ)##
Ուլուկալա (Աշխարհ)

Ուլուկալա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[2]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15 կմ հարավ-արևելք, Արածանի գետի ստորին հոսանքի աջակողմյան Հաղթուկ գետակի ակունքների տարածքում, 2000 մ երկարություն և 35-40 մետր բարձրություն ունեցող վիթխարի ժայռի անտառապատ ստորոտում։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլուկալան թուրքերենից թարգմանաբար նշանակում է «մեծ բերդ»։

Ուներ բարեխառն կլիմա։

Եղել է հին , մարդաշատ և հայաբնակ գյողւ։ Հանդիսացել է գյուղախմբի կենտրոն։ 1780-ական թվականներին սկիզբ առած թուրքական բռնությունների պատճառով 1833-1835 թվականներին գյուղի հայ բնակչությունը լքում է գյուղը և փոխադրվում հարևան Հաղթուկ գյուղ և Չմշկածագ գյուղաքաղաք։

Գյուղն ուներ ընդարձակ հողատարածություններ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ուներ 4 տուն հայ բնակիչ, իսկ մնացածը թուրքեր կամ դավանափոխ ու թուրքացած հայեր էին։ 1915 թվականին ուներ 120 տուն բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլուկալան ուներ ս Մինաս անունով եկեղեցի, որը XVII դարի կառույց էր։ Եկեղեցուց քիչ հեռու գտնվում էր հայկական գերեզմանատունը։ Գյուղից 2 կմ հյուսիս գտնվում էր Ուլուկալա բերդի ավերակները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 183