Պողոսի գյուղ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Պողոսի գյուղ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Պողոսի, Փողոսի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պողոսի գյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]: Գտնվում էր գավառակի հյուսիս-արևելյան սահմանում:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը կապված է հայերեն Պողոս անձանվան հետ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակին եղել է հայաշատ շեն գյուղ: Ունեցել է մոտ 100 բարեկարգ տուն, որոնց մեծամասնությունը՝ երկհարկանի: Գյուղը մի քանի անգամ ավերվել և վերաշինվել է XVIII-XIX դարերում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականին ուներ 5 տուն քուրդ բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլրի լանջին կար հայկական ամրաշեն եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարասկիզբ: Եկեղեցու մոտ գտնվում էր հայկական հին գերեզմանոցը[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 355
|