Թումա մեզրե
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Թումա մեզրե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Տումա Մեզրե |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Թումա մեզրե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]: Գյուղը տեղադրված էր երեք կողմից լեռնաղբյուրներով շրջափակված հարթակի վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության գյուղը հիմնադրվել է վերաբնակիչ մի քանի հայ ընտանիքների կողմից: 1880-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել նաև թուրքերը:
1915 թվականի Մեծ եղեռնից կենդանի մնացած հայերը տարագրվել են ԱՄՆ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1879 թվականին ուներ 26, իսկ 1915 թվականին՝ 37 տուն հայ և 12 տուն թուրք բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումա մեզրեն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը 1900 թվականի վերանորոգումից հետո վերանվանվեց Ս. Գեորգ: Գյուղում կար նաև թուրքական մզկիթ:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան: Մզկիթին կից գործում էր թուրքական ուսումնարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 494
|