Կարմրի (Չմշկածագի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Կարմրի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չմշկածագի գավառակ | |
Այլ անվանումներ | Գասապա Փոքր, Կարմիր վանք, Կզըլքիլիսե, Ղզըլքիլիսե, Նազմիե | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62600 | |
|
Կարմրի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]: Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք: Հանդիսանում էր Կարմրի գյուղախմբի կենտրոնը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում եղել է բազմամարդ հայաբնակ գյուղ: Գյուղի հայությունը կոտորվել և բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 450 հայ և 1890 քուրդ բնակիչ: Ըստ քրդերի իրենց նախնիները հայեր են եղել, որոնք բռնությամբ մուսուլմանացվել են:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էին: Հայերը նաև զբաղվում էին պանդխտությամբ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմրին ուներ 3 կամարաշեն աղբյուր և Ս. Աստվածածին անունով եկեղեցի: Գյուղի մոտ է գտնվում Քառասուն մանկունք վանքը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Եփրատյան երկսեռ ուսումնարանը, որը հիմնվել է 1879 թվականին: 1890 թվականին գյուղում բացվեց նաև թուրքական դպրոց:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ երկու թաղ՝ Վարի թաղ և Վերի թաղ անվանումներով[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 63-64
|