Սեթրկա
Գյուղ | |
---|---|
Սեթրկա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Սեդրկա, Սեթիրկե, Սեթրկա գյուղ, Սեթրկան, Սետրեկա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Սեթրկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատ գետի ձախ կողմում։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը ծագել է Սեդրակ անձնանունից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ մոտ 35 տուն հայ և թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեթրկան ուներ հայկական եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 558
|