Օվաջիկի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Օվաջիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներՕվա, Օվաճգ, Օվաճըգ, Օվաճըք, Օվաճուխ, Օվաջըկ, Օվաջիղ, Օվաջուղ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն36 330 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1], քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1], այլ
ՏեղաբնականունՕվաջիկցի
Ժամային գոտիUTC+3

Օվաջիկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Կենտրոնը սկզբում Զեռնակ գյուղն էր, իսկ ապա Օվաջիկ գյուղաքաղաքը։

Տարածքով համապատասխանում է Բարձր Հայքի Մնձուր գավառին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավից սահմանակից է Խոզաթի, արևելքից` Խուզիչան, արևմուտքից Չմշկածագի գավառակներին, իսկ հյուսիսից սահմանափակվում է Մարջան լեռնաշղթայով։

Ունի խիստ լեռնային և անտառապատ տարածք։

Գավառակում է գտնվում Օվաջիկի դաշտը, որտեղ սկիզբ է առնում Մնձուր գետն իր Մերջան և Խաղաջուր վտակներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի սաստիկ ցուրտ ձմեռներ, որի ժամանակ առատ ձյուն է տեղում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբերին ուներ 5279 տուն` 36330 բնակչով, որից 1164 տունը հայեր` 11 640 բնակչով, իսկ 4115 տուն` 24 690 բնակչով քրդեր։

Մշակում էին ցորեն, գարի, կորեկ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 43 գյուղ, որից 26-ը քրդաբնակ էին, իսկ 16-ը` հայ և քուրդ խառը բնակչությամբ։ Կաղնուտ գյուղը զուտ հայաբնակ էր[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 490

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]