Կյուզուք
Արտաքին տեսք
Կյուզուք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում կամ Խոզաթի գավառակում։ Գտնվում էր լեռնոտ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյուզուքի մոտակայքի քարափոր գետնուղին ուներ ռազմագիտական նշանակություն։ Նրա աջ և ձախ կողմերում կային ժայռափոր սենյակներ, ուր պահվում էին զենքեր, պարենամթերք։ Սենյակներից մեկը գրապահեստ էր («Շնորհալի» անունով), որտեղ պահվում էին ձեռագիր մատյաններ։ Այնտեղ մտնելը համարվում էր սրբապղծություն։
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին գյուղն ուներ 90 տուն (մոտ 900 մարդ) հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին խաշնարածությամբ, մասամբ՝ երկրագործությամբ, մեղվապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի արևելյան բարձրադիր մասում կար Ս. Գևորգ անունով եկեղեցի[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 169
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 490, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 490)։ ![]() |
|