Սրբապղծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սրբապղծություն, կրոնական սրբությունների պղծում, աստվածանարգություն։ Սրբապղծություն են համարվում ինչպես հայհոյանքներն ու անարգանքները աստծո, սրբերի, սրբավայրերի, կրոնավորների, մասունքների և սրբազան այլ իրերի հանդեպ, այնպես էլ տաճարական գույքի (սրբազան գրքեր, սրբապատկերներ, անոթներ, մոմակալներ, մոմեր, խաչեր, փող և այլն) գողությունը։ Դեռևս հնագույն կրոններում Սրբապղծությունը խստորեն դատապարտվել է, և ըստ հանցանքի ծանրության՝ սահմանվել են համապատասխան պատիժներ։ Աստիճանաբար Սրբապղծություն են համարվել նաև աշխարհիկ կյանքում կատարվող մի շարք հանցանքներ ու արարքներ (հայրենադավություն, գողություն, ավազակություն, սպանություն, ծնողուրացություն, ազգականների միջև կենակցություն և այլն)։ Փոխաբերական իմաստով Սրբապղծություն նշանակում է հանուրի պաշտամունքին արժանացած որևէ բանի անարգություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png