Jump to content

Խորխոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խորխոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Օվաջիկի գավառակում։ Գտնվում էր Չմշկածագ քաղաքից հյուսիս-արևելք, Եփրատի վերին հոսանքի ձախակողմյան տարածքում, պտղաբեր լեռնահովտում։

Գյուղի մոտակայքում կային քարափոր գետնուղիներ, որոնք օգտագործվում էին վտանգի դեպքում։ Խորխորի հայերը տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, սակավաթիվ հայեր ապաստանել են հարևան քրդերի տներում։ 1938 թվականին տեղահանվել են նաև քրդերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 60 տուն՝ 600 հայ և 25 տուն՝ 150 քուրդ բնակիչ (վերջիններս խոսում էին նաև հայերեն)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին հանքամշակությամբ, արհեստներով, մասամբ՝ երկրագործությամբ։

Գյուղի մոտակա հանքաքարից ձուլում էին կապար։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերն ունեին Ս. Գևորգ անունով ժայռափոր եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 797
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 89