Մալաթիայի գավառակ
Մալաթիա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Մալաթիա քաղաքն է։ Գտնվում է Եփրատի աջ կողմում, Մալաթիայի գավառի հյուսիսում։ Զբաղեցնում է Մալաթիայի դաշտը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալաթիայի հողերը ողողվում են Թոխմա (Թուխմա կամ Մելաս) գետի և նրա վտակների, Դեյրիմեսիհ և Բունարբաշի գետերի և գետակների ջրերով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, իսկ ձմեռները՝ ցրտաշունչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ թուրքական նվազեցված տվյալների 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է 6627 հայ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակում բնակվում էին մեծ թվով հայեր։ 1880-ական թվականներին հայերի թիվը հասնում էր 14 000, որից 7 224-ը բնակվում էին գյուղերում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակը հայտնի էր իր համեղ պտուղներով՝ թութ, ծիրան, խնձոր, տանձ և սալոր։ Մշակում էին նաև հացահատիկ, խաղող, բանջարեղեն, ծխախոտ և բամբակ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ուներ հանքավայեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալաթիան ուներ 20 եկեղեցի և 3 վանք։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ուներ 9 դպրոց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 637
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|