Մալաթիայի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մալաթիայի դաշտ, միջլեռնային հարթավայր փոքրասիական բարձրավանդակի արևելյան մասում, Նուրհակ, Ենգիզեկ, Մալաթիա լեռների միջև, Եփրատ գետի աջ ափին։ Երկարությունը մոտ 68 կմ է, լայնությունը՝ մոտ 34 կմ։ Ձգվում է հյուսիսից հարավարևմտյան ուղղությամբ։ Ունի հարավարևելյան թույլ թեքություն, 600-1000 մ բարձրություն։ Ծածկված է ջրաբերուկներով։ Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, քարածուխ, շինանյութեր, կերակրի աղ։ Ունի բարեխառն կլիմա՝ տաք ամառ, ցուրա ձմեռ։ Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ -4 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Գլխավոր գետը Թոխման (Մելաս) է։ Տարածված են շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը՝ իրենց բնորոշ բուսածածկույթով։ Լեռնաշղթաների ստորոտներում տեղ-տեղ կան անտառային պուրակներ։ Ոռոգվող հողերում մշակում են հացահատիկ, բանջարեղեն, բամբակ, ծխախոտ, զբաղվում՝ խաղողագործությամբ և պտղաբուծությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146 CC-BY-SA-icon-80x15.png