Jump to content

Չարսանջակի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Չարսանջակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դերսիմի հարավային դաշտավայրում։

Կենտրոնը Բերրի գյուղաքաղաքն էր։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարսանջակ բառն առաջացել է չհար և սանջակ բառերից և նշանակում է «չորս գավառ»։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի հարթավայրային տարածք։ Հյուսիսում տարածվում են լեռներ, իսկ հարավային սահմանը եզերվում է Արածանի գետով։

Չարսանջակի տարածքով հոսւոմ են Փերի և Մնձուր գետերը։ Գավառակն ունի բազմաթիվ աղբյուրներ, արգավանդ հող և ճոխ բուսականություն, ընդարձակ արոտավայրեր և անտառներ։

Գավառակի հայության մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի պատճառով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի նախօրեին հայության թիվը կազմում էր 20 000։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը գերազանցածես զբաղվում էր հողագործությամբ։ Մշակում էին ցորեն, գարի, գլգըլ, ոսպ, սիսեռ, բակլա, կտավատ և այլն։ Մշակում էին նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարսանջակն ունի կերակրի աղի, բորակի և նավթի հանքավայրեր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն ուներ 4 շրջան, որոնցից յուրաքանչյուրն ուներ 15-20 հայաբնակ և քրդաբնակ գյուղեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 226