Բերրի
Քաղաք | ||
---|---|---|
Բերրի | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բերի, Բերին, Պերի, Պերրի, Փերի, Փերին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բերրի, քաղաք (գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]: Գտնվում էր Խարբերդ քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի վտակ Փերի (Բերրի) գետի ձախ ափին, Բերրիի դաշտում: Հանդիսացել է Չարսանջակի գավառակի կենտրոն:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի անվանումը ծագել է «բերրի» բառից: Բերրի դաշտը եղել է խիստ բարեբեր և այն շրջապատված է եղել այգիներով ու բանջարանոցներով: Թուրքերեն բնակավայրի անվանումը հնչում է Փերի:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հայ բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին 500 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայկական, իսկ XX դարի սկզբին ուներ 800 տուն բնակիչ, որից 700-ը՝ հայկական:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր, մասնավորապես խաղողի և թթենու մշակությամբ: Զբաղվում էին նաև երկրագործությամբ, ոսկերչությամբ և կտավագործությամբ:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի մոտակայքում եղել է հանքային աղբյուր, որի ջուրը բնակիչներն օգտագործել են աղի փոխարեն:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տները հիմնականում երկհարկանի էին:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Ս. Լույս վանք և Ս. Գևորգ եկեղեցիներ: XX դարի սկզբին ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը լուսավորչական էր և կոչվում է Ս. Աստվածածին (կամ Փերիո Ս. Աստվածածին ուխտ):
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ուներ 3 վարժարան: 1900-ական թվականներին գործում էր արական վարժարան՝ 120 աշակերտով և իգական վարժարան՝ 60 աշակերտով: Քաղաքի կրթական գործի հիմքը դրվել էր 1879 թվականից: 1879-1915 թվականները կրթության մասին հոգ էր տանում ԱՄՆ-ում հիմնած «Բերրի» ուսումնական ընկերությունը:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերրին եղել է գրչության կենտրոն:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բաժանված էր վեց թաղերի, որից թուրքական էր միայն Շուկայի թաղը (մոտ 100 ընտանիք):
Թաղերը հետևյալն են[2].
- Կալերի թաղ
- Շուկայի թաղ
- Եկեղեցու թաղ
- Կարմիր աղբյուրի թաղ
- Խորշակի թաղ
- Տոն աղբյուրի թաղ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 678
|