Jump to content

Հավշաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հավշաքար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից հյուսիս-արևմուտք, Մնձուր գետի աջ կողմում։

Գյուղն ավերվել է, իսկ հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ուներ 34 տուն, որից 30 տուն հայ, իսկ 4-ը՝ քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավշաքարն ուներ 2 հին եկեղեցի, որոնցից մեկը կոչվում էր Ս. Գևորգ։ Գյուղի ծայրին, քարքարոտ բլրի վրա բարձրանում է վիթխարի ապառաժ, որի կատարին գտնվում է Գոռմշկան (Հավշաքար) բերդի ավերակները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 379
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270