Հոսե
Գյուղ | |
---|---|
Հոսե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չարսանջակի գավառակ |
Այլ անվանումներ | Հոշե, Օշե, Օշի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Հոսե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]: Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից 4-5 կմ արևելք, հարթավայրում:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումը առաջացել է «Հոս չէ, հոս չէ» բառերի աղավաղումից:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը կառուցված էր Փերի գետի երկու ափերին՝ ընդարձակ հովտում: Այն ուներ արգավանդ հողեր և գեղեցիկ տեսարան:
Գյուղից հյուսիս-արևելք կար 2 մ բարձրության հասնող պարսպապատ տարածություն, որն կիստ թողնված շինության տպավորությունն էր ստեղծում: Ըստ ավանդության մի ժամանակ Տիգրան Բ-ի Տիգրանակերտ մայրաքաղաքը պետք է այստեղ ստեղծվեր, իսկ այդ պարիսպը եղել է մայրաքաղաքի հիմքը: Սակայն մի օր այն կառուցող վարպետը կորցնում է գործիքները և դրանք փնտրելուց սկսում է ասել. «Հոս չէ, հոս չէ»: Վարպետը գործիքները փնտրելով հասնում է Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղարդավայրը և այնտեղ է կառուցում նախատեսած քաղաքը:
1915 թվականի Մեծ եղեռնին զոհ է գնացել 150 բնակիչ, իսկ մնացածն արտագաղթել են: Ներկա պահին շուրջ 130 հոսեցիներ ցրված են 4 տարբեր երկրներում՝ Հայաստանում, Մեքսիկայում, Լիբանանում և ԱՄՆ-ում:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի նախօրեին գյուղն ուներ 219 հայ բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոսեն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 439-440
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 545)։ ![]() |