Jump to content

Հավսիկ Ներքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հավսիկ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքղաքից հարավ-արևմուտք, Խոզաթի գետակի ափին։

Հիմնականում հայաբնակ գյուղ էր։ Հավսիկի հայերի մեծ մասը զոհվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակության են հաստատել տարբեր երկրներում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 32 տուն՝ 226 բնակչով։ 1914 թվականին ուներ 15 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավսիկ Ներքինն ուներ Ս. Անտոն անունով եկեղեցի։

1872-1873 թվականներին գործում էր հայկական վարժարան, որն ուներ 10 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 379-380
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270