Jump to content

Վասկերտ

Գյուղ
Վասկերտ
38°51′42.73″N 39°32′52.97″E / 38.8618694°N 39.5480472°E / 38.8618694; 39.5480472
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներՎասակակերտ, Վասակավան, Վասակերտ, Վասակկերտ, Վասկավան, Վասկերդ, Վասչիրդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն80 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ428[2]
Փոստային ինդեքսներ62500
Ավտոմոբիլային կոդ62[3]
Վասկերտ (Աշխարհ)
Վասկերտ (Աշխարհ)

Վասկերտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[4]։ Գտնվում էր Մնձուր գետի ձախ կողմում, Բերրի գյուղաքաղաքից 13 կմ արևմուտք։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տեղանքը այգեվետ էր և գեղադիր։ Շրջակա լեռներն անտառապատ են։

Գյուղն ավերվել, հայ բնակիչները թուրքերի կողմից գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և 10 տուն թուրք, XIX դարի վերջին՝ 110 տուն, որից 100-ը՝ հայկական, իսկ 1914-1915 թվականներն՝ 60 տուն հայ և 25 տուն թուրք և քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով (դերձակություն, երկաթագործություն, հյուսնություն, ջուլհակություն)։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկերտն ուներ Ս Թորոս անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կան հին բերդի ավերակներ, ժայռապատկերներ։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է ավերված բնակավայր, որը նույնացվում է պատմական Անձիտ գավառում հիշատակվող հին Վասակավան գյուղին: Վասկերտի արևմտյան կողմում՝ Ձորակ գյուղի մոտ, գտնվում էին Ս. Վառվառա վանքը և Ս. Մարիամ և Քառասուն մանկունք ավերակ եկեղեցիները։

Ս Թորոս եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1870-1880-ական թվականներին սովորում էին 30 տղա և աղջիկ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
  3. https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
  4. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 766
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 294