Jump to content

Զմայլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Զմայլե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից արևմուտք, Մնձուր գետի ձախ կողմում, գետաբերանի մոտակաքյում։

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Զմայիլ, Զմայլելի, Զմայլեցի, Իզմաիլի, Իսմաիլ, Իսմաիլցիք, Իսմայել, Իսմայելցիք, Իսմայիլ, Իսմայիլբեգ, Իսմայիլջիք, Իսմայիլցիք։

Ըստ հիշատակությունների XVII դարում եղել է գյուղաքաղաք։ Հայ բնակիչները կոտորվել կամ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 40 տուն հայ և 8 տուն թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զմայլեն ուներ Ս. Աստվածամայր անունով հին եկեղեցի։ Գյուղի մոտերքում գտնվում է Ս. Լույս (կամ Ս. Լուսավորիչ) վանքի ավերակները։

Եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 310
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399