Կորճան
Գյուղ | ||
---|---|---|
Կորճան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Գորջան, Գոռճան, Գոռջան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Կորճան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից հյուսիս-արևմուտք, Մնձուր գետի ձախ ափին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակչության մեծ հասը կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները անցել են Արևելյան Հայաստան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 8 տուն հայ, 6 տուն թուրք, իսկ 1915 թվականին՝ 20 տուն՝ 160 հայ և 10 տուն՝ 50 քուրդ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորճանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 235
|