Jump to content

Բալիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բալիշեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 30 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Մնձուր գետի և նրա աջակողմյան վտակներից մեկի կազմած անկյունում։

Հանդիսանում էր Չարսանջակի ամենալեռնային գյուղերից մեկը։

Նախկինում Բալիշերը խոշոր բնակավայր է եղել և ունեցել է 1000 բնակիչ։ 1870-ական թվականներին անշուք գյուղ էր։ Գյուղն ամայացվեց, իսկ հայ բնակչությունը գրեթե ամբողջովին բնաջնջվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-ական թվականներին ուներ 25 տուն հայ և 18 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու մեղվաբուծությունն էր։ Գյուղը իր մեղրով հայտնի էր տարածաշրջանում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալիշերն ունեցել է Խրանտիլի անունով մեծ վանք և Ս. Գրիգոր, Ս. Թորոս, Ս. Սարգիս և Ս. Փրկիչ անուններով եկեղեցիներ։

Բալիշերում է ծնվել գրականագետ Ավետիս Ղուկասյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 558