Սղճով
Գյուղ | |
---|---|
Սղճով | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չարսանջակի գավառակ |
Այլ անվանումներ | Սըղճով, Սիջղուֆ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Սղճով, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են օտար երկրներում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ 35 տուն հայ և 25 տուն թուրք բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 350 հայ բնակիչ (50 տուն)։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սղճովն ուներ Ս․ Հակոբ անուոնվ եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից գործում էր վարժարան, որտեղ 1915 թվականին սովորում էին 25 հայ մանուկներ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 632
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 350)։ ![]() |