Դիլանօղլի
Արտաքին տեսք
Դիլանօղլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում։ Գտնվում էր Բոլոմոր ջրի աջ ափին, Մեծկերտ գյուղաքաղաքի մոտակայքում։
Տարածքը լեռնային էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբներին ուներ 128 հայ և 50 քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիլանօղլիի անշուք եկեղեցին կիսախարխուլ վիճակով պահպանվել էր մինչև XX դարի սկզբները[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|