Բերդակ (Չարսանջակի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բերդակ | ||
![]() | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բերդակ Նոր, Բերդեկ,, Բերդիկ, Պերտակ, Պերտեկ, Պերտիկ | |
Բնակչություն | 11 669 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1895 թ.) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1895 թ.) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
| ||
Բերդակ, գյուղ (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]: Գտնվում է Խարբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի աջակողմյան վտակի ծառազարդ հովտում: Հանդիսանում էր Բերդակ գյուղախմբի կենտրոնը:
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն իր անվանումը ստացել է պատմական Չորրորդ Հայքի Անձիտ գավառի Բերդակ ավանից, որի ավերակները գտնվում են գյուղից 6 կմ հարավ-արևմուտք:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին համանուն ավանն իր բերդով հանդիսացել է Դերսիմի հարավային սահմանի ինքնապաշտպանության գլխավոր հենակետ: 1895 թվականի կոտորածի ժամանակ գյուղն ավերվել է, բնակչության մի մասը կոտորվել, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվել են:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը XX դարի սկզբին ուներ 500 տուն, որից 100-ը՝ հայկական:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդակն ուներ 4 հին եկեղեցիներ, որից կանգուն էին Ս. Աստվածածին և Ս. Շամունե (կամ Ս. Շմավոն) եկեղեցիները: Գյուղի վերին մասում գտնվում էր Ս. Թորոս (կամ Ս. Տիկին) հին հոյակապ վանքը, որը XX դարի սկզբին արդեն կիսակործան էր: Վանքի մեծ դռան տակից բխում էր հորդառատ սառնորակ աղբյուր: Գյուղից հարավ-արևմուտք գտնվում էր Բերդակա Բերդի ավերակները[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 663
|