Jump to content

Բասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասու (այլ կիրառումներ)


Բասու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից 6-7 կմ հյուսիս։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ բերիի շատ հողեր։ Տարածքն հարթավայրային էր։

Զուտ հայաբնակ գյուղ էր։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է։ Փրկվել է միայն 33 մարդ, որոնք տարագրվել են տարբեր երկրներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի նախօրյակին ուներ 29 տուն՝ 207 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Հայտնի էր Բասուի խաղողը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասուն ուներ Ս. Գրիգոր անունով եկեղեցի։ Գյուղի հանդամասում վար անելու ժամանակ 1895 թվականին հայտնաբերվել է հին վանքի մնացորդներ։

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 615
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 305