Սմբատյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սմբատյան վարժարան, հիմնադրվել է 1872 թվականին, Խարբերդում, «Սմբատյան հոգեսեր ընկերության» ջանքերով։ Անհրաժեշտ գրենական պիտույքներ և դասագրքեր ստացվել են Կ․ Պոլսից։ Դասավանդվել են քերականություն, տրամաբանություն, հայոց պատմություն, քաղաքավարության կանոններ, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Վարժարանը վերելք է ապրել Պետրոս Ադամյանի տեսչության շրջանում։ 1877—1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ուժեղացել են ռեպրեսիաները, Պետրոս Ադամյանը ձերբակալվել է, վարժարանը՝ փակվել։ 1895 թվականի ջարդերից հետո այն վերաբացվել է և դարձել իբրև իգական ճեմարան «Նոր Սմբպտյան ընկերության» (1908 թվական) տնօրինությամբ։ Սմբատյան վարժարանում դասավանդել են Արմեն Այվազյանը, Թաթարյանը, Միքայել վարժապետը, սաներից են՝ Հովհաննես Թլկատինցին, Պտտիկյանը և ուրիշներ։ Վարժարանը գործել է մինչև 1915 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png