Արմեն Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)
Արմեն Այվազյան
Արմեն Այվազյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1964(1964-05-14) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու և քաղաքագիտության դոկտոր
Մասնագիտությունգրող, պատմաբան և քաղաքագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Armen Ayvazyan Վիքիպահեստում

Արմեն Մ. Այվազյան (մայիսի 14, 1964(1964-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։

­Արմեն Այվազյանն Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտության թեկնածու է 1992 թվականից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թվականից.։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներին եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատություններում, Արմեն Այվազյանը բազմիցս մեղադրում է ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին՝ Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում Այվազյանը խիստ քննադատում է մի շարք արևմտյան հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) հայագետների և պատմաբանների, նրանց մեղադրելով կեղծարարության մեջ։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշներ[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

  1. Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն (2007)
  2. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
  3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
  4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
  5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
  6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
  7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
  8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
  9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
  10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
  11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]