Ռոբերտ Թոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Թոմսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1934(1934-03-24)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 20, 2018(2018-11-20)[1] (84 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհայագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՀարվարդի համալսարան

Ռոբերտ Ուիլյամ Թոմսոն (մարտի 24, 1934(1934-03-24)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 20, 2018(2018-11-20)[1]), բրիտանացի հայագետ, Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Բրիտանական ակադեմիայի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Քեմբրիջի համալսարանի դասական ուսումնասիրությունների ֆակուլտետը, այնուհետ սովորել է Խալկիի աստվածաբանական դպրոցում[3]։ Դոկտորի աստիճան է ստացել Քեմբրիջից, ատենախոսություն է պաշտպանել Աթանաս Ալեքսանդրացու գրությունների հայերեն և դասական ասորերեն թարգմանությունների մասին[3]։

1963 թվականից հայոց լեզու է դասավանդել Հարվարդի համալսարանում։ 1969 թվականին նշանակվել է Հարվարդի համալսարանի Արվեստների և գիտությունների ֆակուլտետի նորաստեղծ Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի վարիչ։ Այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 1992 թվականը, երբ նշանակվել է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի վարիչ[4]։ 1984-1989 թվականներին եղել է Դումբարտոն-Օքսի հետազոտական գրադարանի և հավաքածուի (Dumbarton Oaks Research Library and Collection) տնօրենը[5]։

Թոմսոնն անգլերեն է թարգմանել բազմաթիվ գրաբարյան տեքստեր, այդ թվում՝ Խորենացու «Հայոց պատմությունը» և Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին»։ Նաև թարգմանություններ է արել դասական ասորերենից և հունարենից։ Երկու հայոց լեզվի դասագիրք է գրել՝ գրաբարի և արևմտահայերենի, որոնցից առաջինը միակ գրաբարի դասագիրքն է, որը գրված է անգլերեն[6]։

«Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան է շնորհվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ից[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Studies in Armenian Literature and Christianity [«Հայոց գրականության և քրիստոնեության ուսումնասիրություններ»] (Variorum, 1994).
  • Rewriting Caucasian History: The Mediaeval Armenian Adaptation of the Georgian Chronicles. The Original Georgian Texts and The Armenian Adaptation [Վերագրել Կովկասյան պատմությունը․ Բնօրինակ վրաց տարեգրությունները և հայերեն ադապտացիան] (Oxford, Clarendon Press, 1996)․
  • From Byzantium to Iran: Armenian Studies in Honour of Nina G. Garsoïan [«Բյուզանդիայից մինչև Իրան․ Հայակական ուսումնասիրություններ Նինա Գ․ Գարսոյանի պատվին», Նինա Գարսոյանի և Ժան Պիեռ Մահեի հետ] (Atlanta, Scholars Press, 1997)․
  • East of Byzantium: Syria and Armenia in the Formative Period [«Բյուզանդիայից արևելք․ Սիրիան և Հայաստանը ձևավորող ժամանակաշրջանում», Նինա Գարսոյանի և Թոմաս ֆ․ Մաթյուզի հետ] (Washington, D.C., Dumbarton Oaks Symposium, 1980).

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • An Introduction to Classical Armenian [«Դասական հայերենի ներածություն»] (Caravan Books, 1975).
  • A Textbook of Modern Western Armenian [«Դասագիրք ժամանակակից արմտահայերենի»] (Caravan Books, 1977).

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Historical Compilation of Vardan Arewelc'i [«Վարդան Արևելցու պատմական ժողովածուն»]։ Dumbarton Oaks Papers 43 (1989), p. 125-226.
  • The Armenian Adaptation of the Ecclesiastical History of Socrates Scholasticus [«Սոկրատ Սքոլաստիկոսի «Եկեղեցական պատմության» հայերեն ադապտացիան»]. Hebrew University Armenian Texts and Studies, 3. Leuven: Peeters Publishers, 2001, Pp. xxii, 254.
  • Agathangelos's History of Armenia [[[Ագաթանգեղոս]], «Պատմություն Հայոց»]. Albany: State University of New York Press, 1976.
  • Agathangelos, The Teaching of Saint Gregory: An Early Armenian Catechism [Ագաթանգեղոս, «Վարդապետություն Սուրբ Գրիգորի»]. Cambridge, Massachusetts: Harvard University Press, 1970.
  • Athanasius, Contra Gentes and De In'carnatione [[[Աթանաս Ալեքսանդրացի]], «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» և «Հաղագս մարմնավորությանն»]. Oxford: Clarendon Press, 1971.
  • Hamam, Commentary on the Book of Proverbs. Hebrew University Armenian Texts and Studies, 5. Leuven: Peeters Publishers, 2005, Pp. vi, 307.
  • Moses Khorenatsi, History of the Armenians [[[Մովսես Խորենացի]], «Պատմություն Հայոց»]. Cambridge, Massachusetts: Harvard University Press, 1978.
  • Eghishe, History of Vardan and the Armenian War [[[Եղիշե]], «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին»]. Cambridge, Massachusetts: Harvard University Press, 1982.
  • Nerses of Lambron, Commentary on the Book of Revelation [[[Ներսես Լամբրոնացի]], «Մեկնություն Հայտնության Ս. Ավետարանչին Հովհաննու»]. Hebrew University Armenian texts and Studies, 9. Leuven: Peeters Publishers, 2007, Pp. xi, 225.
  • Thomas Artsruni, History of the House of the Artsrunikʻ [[[Թովմա Արծրունի]], «Պատմություն Արծրունյաց տան»]. Detroit: Wayne State University Press, 1985.
  • Nonnus of Nisibis, Commentary on the Gospel of Saint John. Atlanta: Society of Biblical Literature, 2014.
  • The Armenian History attributed to Sebeos [[[Սեբեոս]], «Պատմություն»]. Liverpool: Liverpool University Press, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Faculty of Oriental Studies, University of Oxford. Professor Robert W. Thomson». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Obituary by Theo van Lint
  4. National Association for Armenian Studies and Research. History.
  5. "Oral History Project: Robert W. Thomson", Dumbarton Oaks Archives.
  6. Angeliki E. Laiou, Henry Maguire. Byzantium, a World Civilization. Dumbarton Oaks, 1992. 0-88402-215-3, 978-0-88402-215-2, p. 9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 198