Նինա Գարսոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Գարսոյան
Ծնվել էապրիլի 11, 1923(1923-04-11)[1][2] (98 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
Բնակության վայր(եր)Նյու Յորք
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և արևելագետ
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան, Սմիթ Քոլեջ և Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերԲրին Մոր քոլեջ (1943) և Կոլումբիայի համալսարան (1946)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1958)
Տիրապետում է լեզուներինանգլերեն

Նինա Գևորգի Գարսոյան (անգլ.՝ Nina Garsoïan, ապրիլի 11, 1923(1923-04-11)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1958)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Գարսոյանը ծնվել է Փարիզում՝ Ռուսաստանից արտագաղթած հայ ընտանիքում[3]։ 1933 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1939 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գործող կանանց Բրին Մոր քոլեջը և այն ավարտել 1943 թվականին՝ անտիկ հնաբանի բակալավրի աստիճանով[3]։ 1946 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի, իսկ 1958 թվականին՝ դոկտորի աստիճան՝ Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի պատմության գծով[3]։ Երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը։ Նինա Գարսոյանը պաշտոնավարել է նաև որպես Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը[4]։ Երկու անգամ ընտրվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[3]։ Սմիթ քոլեջի պրոֆեսոր է[4], ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[4]։ Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի իսկական և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է[3]։ Փարիզում լույս տեսնող հայագիտական «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» հանդեսի գլխավոր խմբագիրն է։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Գարսոյանի աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, Հայոց Եկեղեցու պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, հայ ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցերին, Պավլիկյան շարժմանը։ Անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հակոբ Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» և այլ հեղինակների աշխատությունները[5][6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nina Garsoïan, The Paulician heresy: A study of the origin and development of Paulicianism in Armenia and the eastern provinces of the Byzantine empire, The Hague: Mouton, 1967.
  • Nina Garsoïan, East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.
  • Nina Garsoïan, Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.
  • Nina Garsoïan, Mémorial Sirarpie Der Nersessian, Paris, 1992.
  • Nina Garsoïan, Jean-PierreMahé, Des Parthes au Califat: quatre lecons sur la formation de l'identitè arménienne, Paris: De Boccard, 1997.
  • Nina Garsoïan, L' église Arménienne et le grand schisme d'orient, Lovanii: Peeters, 1999.
  • Nina Garsoïan, Church and culture in early medieval Armenia, Aldershot [u.a.]: Ashgate Variorum, 1999.
  • Nina Garsoïan, Studies on the formation of Christian Armenia, Farnham: Ashgate Variorum, 2010.
  • Nina Garsoïan, Interregnum: introduction to a study on the formation of Armenian identity (ca 600 - 750), Lovanii: Peeters, 2012.

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The epic histories attributed to P'awstos Buzand transl. and commentary by Nina G. Garsoian, Cambridge, Mass.: Harvard Univ. Press, 1989.
  • Hakob Manandyan, The trade and cities of Armenia in relation to ancient world trade, Transl. from the 2. rev. ed. by Nina G. Garsoian, 1965
  • Aram Ter-Ghewondyan, The Arab emirates in Bagratid Armenia, Transl. by Nina G. Garsoïan, Lisbon: Livraria Bertrand, 1976.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AlKindi
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Պաշտոնական կայքէջ «Mazda Publishers»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2016-05-31 
  4. 4,0 4,1 4,2 Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆր.)
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  6. Nina G. GArsoian (n.1923)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 702 CC-BY-SA-icon-80x15.png