Ռոնալդ Գրիգոր Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Գրիգոր Սյունի
անգլ.՝ Ronald Grigor Suny
Ծնվել էսեպտեմբերի 25, 1940(1940-09-25) (82 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Միչիգանի համալսարան և Օբերլինի քոլեջ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Սուորթմոր քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ

Ռոնալդ Գրիգոր Սյունի (անգլ.՝ Ronald Grigor Suny, սեպտեմբերի 25, 1940(1940-09-25), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան, Միչիգանի համալսարանի քաղաքական և սոցիալական պատմության պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր։ «Ռուսաստանի քեմբրիջյան պատմության» 3-րդ հատորի գլխավոր խմբագիրն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հայ կոմպոզիտոր Գրիգոր Սյունու թոռն է[5]։

Սյունին ավարտել է Սուորսմորի քոլեջը և 1968 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում։ Նրա հետաքրքրությունների ոլորտում են ԽՍՀՄ-ն ու հետխորհրդային Ռուսաստանը, ազգայնականությունը և էթնիկական հակամարտությունները, Հարավային Կովկասը և ռուսական ու խորհրդային պատմագրությունը։ Նա եղել է Չիկագոյի համալսարանի Ալեք Մանուկյանի անվան հայ նոր պատմության ֆակուլտետի առաջին ղեկավարը (1981-1995), որտեղ նա հիմնել և ղեկավարել է հայագիտական ուսումնասիրությունների ծրագիր։

1998 թվականին Ռոնալդ Սյունին դասախոսությամբ է հանդես եկել Ստամբուլի Քոչ համալսարանում` «Հայոց ցեղասպանություն» թեմայով։ Այս դասախոսության և թուրք պատմաբանների հետ դրան հաջորդած կապերի արդյունքում 2000 թվականին նախաձեռնվել է «Հայերը և Օսմանյան կայսրության մայրամուտը» թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցել են հայկական ծագման ամերիկացի գիտնականներ և թուրք գիտնականներ և որն անց է կացվել Միչիգանի համալսարանում և նվիրվել է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձություններին[6]։

Ցեղասպանությանը նվիրված Սյունիի աշխատություններից մեկը "Նրանք կարող են ապրել միայն անապատում" (They Can Live in Desert and Nowhere Else) գիրքն է, որի հայերեն թարգմանությունը 2022 թվականին լույս է ընծայել "Մագաղաթ" հրատարակչությունը, թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։

Քննադատություն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մի շարք պատմաբաններ և հրապարակախոսներ, մասնավորապես` Արմեն Այվազյանը, մեղադրում են արևմտյան առաջատար հայագետներին, այդ թվում և` Սյունիին, ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ Հայաստանի պատմության կեղծարարության համար[7]։ Զորի Բալայանը Սյունիի «Հայացք Արարատին. Հայաստանը նոր պատմության մեջ» աշխատությունը «պասկվիլ» է համարում[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Suny, R. G. The making of the Georgian nation / R. G. Suny. — 2nd ed. — [Bloomington, IN] : Indiana University Press, 1994. — 418 p. — ISBN 0-253-20915-3.
  • Suny R. G., Göçek F. M., Naimark N. M. A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire. — Oxford University Press, 2011. — 465 p. — ISBN 9780195393743.
  • Ronald Grigor Suny. Looking toward Ararat: Armenia in modern history. — Indiana University Press, 1993. — 289 p. — ISBN 0253207738.
  • Ronald Grigor Suny. Armenia, Azerbaijan, and Georgia: A Country Study / Glen E. Curtis (ed.). — Diane Publishing, 1996. — 298 p. — ISBN 0788128132, ISBN 9780788128134.
  • Ronald Grigor Suny. Power and Authority in the Soviet // Stalinism: The Essential Readings / Editor(s): David L. Hoffmann. — Wiley-Blackwell, 2003. — 317 p. — ISBN 0631228918, ISBN 9780631228912.
  • Ronald Grigor Suny. The revenge of the past: nationalism, revolution, and the collapse of the Soviet Union. — Stanford University Press, 1993. — 200 p. — ISBN 0804722471, ISBN 9780804722476.
  • Ronald Grigor Suny. Transcaucasia, nationalism and social change: essays in the history of Armenia, Azerbaijan, and Georgia. — 2. — University of Michigan Press, 1996. — 543 p. — ISBN 0472096176, ISBN 9780472096176.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Suny R. G. Dialogue on Genocide: Efforts by Armenian and Turkish Scholars to Understand the Deportations and Massacres of Armenians During World War I (англ.) // Ab imperio. — 2004. — No. 4. — P. 79—86.
  2. Ronald Grigor Suny. Constructing Primordialism: Old Histories for New Nations (англ.) // The Journal of Modern History. — Chicago: The University of Chicago Press, 2001. — Vol. 73, no. 4. — P. 862—896

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]