Մառի Պեյլերյան կրթվել, և ապա դասավանդել է ԿոստանդնուպոլսիԵսայան վարժարանում։ Եղել է Կոստանդնուպոլսի1895 թվականի սեպտեմբերի 18-ի «Բաբը Ալիի» խաղաղ ցույցի կազմակերպիչներից, որի պատճառով հետապնդվել է և անցել ընդհատակ։ 1896 թվականին, ձերբակալությունից խուսափելով, ապաստանել է Եգիպտոսում։ Պաշտոնավարելով Ալեքսանդրիայի հայկական վարժարանում՝ 1902-1903 թվականներին հիմնել ու խմբագրել է «Արտեմիս» ընտանեկան, գրական հանդեսը։ 1908 թվականին Օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո, Պեյլերյանը վերադարձել է Թուրքիա, դասավանդել ԻզմիրիԿեդրոնական, ապա Եվդոկիայի հայկական վարժարաններում։ Զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ։
Մառի Պեյլերյանի հրապարակախոսական, մանկավարժական երկերում, գրական ստեղծագործություններում արծածված են հայրենիքի ազատության, հայ կնոջ իրավահավասարության, մտավոր և ֆիզիկական դաստիարակության հարցեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։