Հնչակ
Հնչակ ֆր.՝ Hentchak և անգլ.՝ Huntchag | |
---|---|
Տեսակ | պաշտոնական թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1887 |
Հիմնադիր | Ավետիս Նազարբեկյան |
Երկիր | Ժնև (1887-92) Աթենք (1892-94) Լոնդոն (1894-1904) Փարիզ (1904-15) Փրովիդենս (1935-40) |
Հրատարակման վայր | Ժնև, Աթենք, Լոնդոն, Փարիզ և Փրովիդենս |
Լուծարվել է | հուլիս 1938 |
Hentchak Վիքիպահեստում |
Հնչակ, հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսյա, տասնօրյա թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան։ Լույս է տեսել Ժնևում (1887-92), Աթենքում (1892-94), Լոնդոնում (1894-1904), Փարիզում (1904-15), Փրովիդենսում (ԱՄՆ, 1935-40)։ Խմբագիրներ՝ Ավետիս Նազարբեկյան (Նազարբեկ), Ռուբեն Խանազատ, Գաբրիել Կաֆյան, Ս. Հովյան, Ստեփանոս Սապահ-Գյուլյան և ուրիշներ։ Ի սկզբանե պարբերականի անվանումն առաջարկվում էր «Զանգ» կամ «Ահազանգ», բայց ի վերջո ընտրվեց «Հնչակը»[1]։
Քաղաքական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովրդի ազգային-ազատագրման պայքարի, հնչակյան կուսակցության գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտեսական և քաղաքական կացության լուսաբանմանը, անդրադարձել Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականությանը։ Հավասար կարևորություն է տրվել ոչ միայն օսմանահպատակ Արևմտյան Հայաստանի, այլև ռուսահպատակ Արևելյան Հայաստանի ու Ղաջարական Իրանի կազմում մնացած Պարսկահայքի ազատագրությանը[2]։
«Հնչակի» շնորհիվ միջազգային հասարակայնությունը տեղեկացել է Կարինի ու Կոստանդնուպոլիսի հակակառավարական ցույցերի (Գում Գափու, 1890), Սասունի (1894), Զեյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանության և, ընդհանրապես, հայդուկային շարժման մասին։
Գործունեության երկրորդ շրջանում (1935-40) թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռուբեն Խուրշուդյան, Հնչակյան պարբերական մամուլը. սկզբնավորման շրջան Արխիվացված 2020-11-01 Wayback Machine
- ↑ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, «Հնչակ»-ի առաջին խմբագրականը. 1887
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊՀ իջևանի մասնաճյուղ, Թվայնացված հայկական պարբերականները համացանցում Արխիվացված 2020-07-28 Wayback Machine
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 494)։ |