Գաբրիել Կաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Կաֆյան
Ծնվել է1860[1][2]
ԾննդավայրՇուշի, Ռուսական կայսրություն[2]
Մահացել է1930[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՑյուրիխի համալսարան[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
ԱնդամությունSecond International?[1]

Գաբրիել Գերասիմի Կաֆյան (1860[1][2], Շուշի, Ռուսական կայսրություն[2] - 1930[1][2], Թիֆլիս, ԽՍՀՄ[1][2]), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Կաֆյանը սովորել է Ցյուրիխի համալսարանում։ 1887 թվականին Ա․ և Մ. Նազարբեկների հետ մասնակցել է «Հնչակ» թերթի և կուսակցության հիմնադրմանը։ 1889 թվականին ծանոթացել է Գ. Պլեխանովի և նրա խմբի գործիչների հետ, Փարիզում մտել երկրորդ Ինտերնացիոնալի մեջ։ 1890 թվականների սկզբներին գործել է Կոստանդնուպոլսում, մասնակցել Գում-Դափուի հակասուլթանական ցույցին։ Նրա մասնակցությամբ հայ ազատագրական շարժման խմբակներ և կազմակերպություններ են ստեղծվել Արաբկիրում, Սեբաստիայում, Մարզվանում, Ամասիայում, Ակնում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաֆյանը մեծ ջանքեր է գործադրել Դերսիմի քրդերին ներգրավելու հակասուլթանական շարժման մեջ, սակայն 1893 թվականին ձերբակալվել ու նետվել է բանտ։ Սամսունի բանտից տեղափոխելու ժամանակ նրան հաջողվել է փախչել և նորից հեղափոխական գործունեություն ծավալել Արևմտյան Հայաստանում։ Այնուհետև Գաբրիել Կաֆյանը մեկնել է Հունաստան, որոշ ժամանակ աշխատել Աթենքում, ապա տեղափոխվել Եվդոկիա, աշխատել որպես հայկական դպրոցների տեսուչ։ Եվդոկիայում նորից ձերբակալվել և տեղափոխվել է Կ. Պոլիս։ Թուրքական դատաքննիչները, երկար տանջանքների ենթարկելուց հետո, որպես ռուսահպատակի, նրան հանձնել են Կ. Պոլսի ռուսական հյուպատոսին։ Գաբրել Կաֆյանը փոխադրվել է Պետերբուրգ։ Ցարական դատարանը նրան դատապարտեց ազատ աքսորի՝ Վոլոգդայի նահանգը։ Մասնակցել է 1917 թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 354