Գում Գափուի ցույց (1890)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գում Գափուի ցույց
Ամսաթիվհուլիսի 27, 1890
ՎայրԿոստանդնուպոլիս
ՄեթոդՑույց
Հակամարտող կողմեր
Ottoman flag.svg Օսմանյան ոստիկանություն
Ղեկավարներ
Կորուստներ
3 ցուցարար
4 ոստիկան

Գում Գափուի ցույց, տեղի է ունեցել Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում է հայոց պատրիարքությունը։ Կազմակերպել են հնչակյանները՝ 1890 թվականի հուլիսի 15-ին, եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն իրագործել տալու նպատակով։ Ցույցի ղեկավարներից էին Հարություն Ճանկյուլյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և ուրիշներ։

Ցուցարարները Կոստանդնուպոլսի պատրիարք Խորեն Աշըգյանին հարկադրել են ընկերակցել իրենց և Գում Գափուի թաղամասից (որտեղ գտնվում էր հայոց պատրիարքությունը) շարժվել են դեպի սուլթանի պալատ՝ պահանջները ներկայացնելու։

Ցուցարարները հարկադրեցին պատրիարք Խորեն Աշըգյանին ընկերակցելու իրենց երթին դեպի սուլթանի պալատը՝ հայկական բարենորոգումների մասին պահանջագիր ներկայացնելու, ինչպես նաև հայկական վիլայեթներում տեղի ունեցող վայրագությունների դեմ բողոքելու համար։ Զորքի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցավ ընդհարում, որի ժամանակ եղան սպանվածներ և վիրավորներ։

Թուրքական կառավարությունը Գում-Գափուի ցույցը օգտագործեց արևմտահայերի հալածանքներն ուժեղացնելու և ցեղասպանության իր քաղաքականությունն արդարացնելու համար։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248 CC-BY-SA-icon-80x15.png