Միհրան Տամատյան
Միհրան Տամատյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1863 |
Ծննդավայր | ![]() Օսմանյան Թուրքիա |
Մահացել է | 1945 (81-82 տարեկան) |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի |
Մասնագիտություն | գրող, հասարակական գործիչ և մանկավարժ |
Աշխատանք | Հասարակական-քաղաքական գործիչ գրող, մանկավարժ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Միհրան Տամատյան (1863[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1945[1][2], Կահիրե, Եգիպտոս), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը։ Եղել է ուսուցիչ Կոստանդնուպոլսում, Ադանայում, Մուշում և հայկական դպրոցների տեսուչ՝ Տուրուբերանում ու Վասպուրականում։ 1890 թվականին Գում Գափուի ցույցին մասնակցելու համար հալածվել է և Պոլսից տեղափոխվել Աթենք։ 1891 թվականին վերադարձել է Սասուն և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտպանության։ 1893 թվականին ձերբակալվել է և մեկ տարի բանտարկվել Պոլսում։
1897 թվականին հեռացել է հնչակյան կուսակցությունից, հետագայում մասնակցել սահմանադրական ռամկավար կուսակցության ստեղծմանը։ Որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության կազմում։ Փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկական ինքնավար պետություն։
1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը, Տամատյանի նախագահությամբ, հռչակվել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն անգլո-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրում են Տամատյանի գլխավորած կառավարությունը։
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ. գրել է բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տէփոյեան Պ. «Միհրան Տամատյան (1863-1945)», Գահիրէ, 1956։
- Չելեպեան Անդրանիկ «Յեղափոխական դէմքեր», Միշիկըն, 1991, 464 էջ, 2-րդ հրտ., Սաութֆիլդ, 1994, էջ 13–78:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|
- Անձինք այբբենական կարգով
- 1863 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- 1945 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Կոստանդնուպոլիս քաղաքում ծնվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Հայ ֆիդայիներ
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- Ստամբուլում ծնված անձինք
- Ստամբուլում ծնված գրողներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Հայ հեղափոխականներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Հայ գրողներ
- Հայ մանկավարժներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ ազգայնականներ