Պողոս Նուբար Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս Նուբար Փաշա
Boghos Nubar Pacha Buste.JPG
Պողոս Նուբար Փաշայի կիսանդրին
Հայ Ազգային Խորհրդի նախագահ
 
Գործունեություն՝ Բարեգործ,ՀԲԸՄ հիմնադիր և հավերժ նախագահ
Քաղաքացիություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր 1851(1851)
Ծննդավայր Կ. Պոլիս
Վախճանի օր 1930(1930)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Դինաստիա Նուբարյաններ
Հայր Նուբար Փաշա

Պողոս Նուբար Փաշա (1851–1930), հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։ Պողոս Նուբարը ղեկավարել է պատվիրակաությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։

Պողոս Նուբարը վաղ հասակում և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Նուբարը ծնվել է 1851թ․ օգոստոսի 2ին Կոստանդնուպոլսում։Հայրը՝Նուբար Նուբարյանը,որ Նապոլեոն Բոնապարտի հետ Շվեիցարիայում նույն դպրոցն էր հաճախել,3 անգամ եղավ Օսմանյան կայսրության,իսկ ավելի ճիշտ Անգլո֊ֆրանսիական գերիշխանության տակ գտնվող Եգիպտոսի վարչապետը։Նուբարյան գերդաստանը սերում էր Սյունիքի մելիքներից։Դավիթ բեկի իշխանության ժամանակ նրա նշանավոր զորավարներից մեկն էր Չավնդուրի մելիք Թորոսը։1724թ․,երբ նա սպանվեց նրան՝իր պաշտոնում փոխարինեց մելիք Նուբարը,ով իշխանության տապալումից հետո անցավ Զմյուռնիա,որտեղ էլ հաստատվեց Նուբարյանների գերդաստանը։Նուբարյանները այնուհետև կապեր հաստատեցին Եգիպտոսի հետ և տեղափոխվեցին այնտեղ՝զբաղեցնելով բարձր պաշտոններ;Եգիպտոսը Պողոս Նուբար փաշայի հորը՝ Նուբար փաշային է պարտական Սուեզի ջրանցքի կառուցումը։

Պողոս Նուբարը նախնական կրթությունը ստացել է տանը,հրավիրված ուսուցիչների միջոցով,այնուհետև ուսանել Շվեցարիայում և Ֆրասիայում,ապա Փարիզի կենտրոնական վարժարանի ճարտարագիտաարդյունաբերական ֆակուլտետում։Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում ֆրանսիական հանքերում,երկաթուղիներում։1879ին Պողոս Նուբարը մեկնում է Կոստանդնուպոլիս,որտեղ էլ գտնում է կյանքի ըկերուհուն,ով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան Բեյի աղջիկն էր՝Մարին։1880թ ամուսնանում է։Ունեցել է 5 զավակ՝4 որդի և 1 դուստր։

Գործարար և բարեգործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժամանակ Պոլսում մնալուց հետո վերադառնում է Եգիպտոս՝ սկզբում ստանձնելով Բեհերայի անգլիական ընկերության, այնուհետև՝ Եգիպտոսի երկաթուղային ընկերության տնօրինությունը, որը հաջողությամբ վարում է 7 տարի։ Եգիպտոսի երկաթուղին այդ տարիներին անգլո֊ֆրանս֊եգիպտոսյան համատեղ հսկողության ներքո էր և անհարկի միջամտությունները այն աստիճանի հասցրեցին,որ նա հրաժարական տվեց՝մերժելով անգամ սուլթան Հուսեյին 1-ինի պետական բարձր պաշտոններ ստանձնելու առաջարկները։Նրան գրավում էր գործարար աշխարհը։Մոտ տասնյակ բանկերի և ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր,հսկայակ կարողության տեր։1899թ․ Պողոս Նուբարը բելգիացի միլիոնատերի հետ Կահիրեյում՝ երբեմնի Հերեոպոլիս քաղաքի տեղում,նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնեցին «Օազիս» ընկերությունը։Հերեոպոլիսն այսօր էլ Կահիրեի դիտարժան վայրերից է։Մեծ էր նրա ներդրումը նաև երկրագործության բնագավառում։Ջրոռոգում աշխատությունից հետո նա ճանաչվեց որպես գիտնական։Ստեղծեց նոր տիպի տրակտոր և այն ներկայացրեց Փարիզում՝արժանանալով պատվո լեգեոնի խաչի։1904թ֊ին Պողոս Նուբար փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։Նրա օրօք՝1905ից 1914թթ Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000ոսկուց հասան 10.000ի։1904ին օգնություն ուղղարկեց Տարոնի տառապյալներին,1905ին՝ էջմիածնին,աջակցեց Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը ։1906թ Կահիրեյում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համգումար,որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ՀԲԸՄն։Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։Ստեղծեցին անձեռմխելի հիմնադրամ,որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։

Որպես դիվանագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։Նրան էին ընտրել,քանի որ ուներ կարողություն,որևէ կուսակցության չէր հարում,հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։Հետևանքը եղավ 1914թ֊ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով,մնաց անկատար։Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914թ․ նոյեմբերին,ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին,Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը,սակայն Բրիտանացիները այլ ծրագիր ունեին։

Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժամանը՝6000 ոսկի ուղղարկելով Թիֆլիս։Սկսում նոր հանգանակություններ։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։Հույս ուներ,որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամենինչ կփոխվի;

1919թ֊ի ապրիլին նա և ՀՀ․ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով;Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին;1919թ Պողոս Նուբարը՝որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար,ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919թ հոկտեմբերի 29ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան,սակայն արդյունքի չհասան։

Առողջության վատթարացման պատճառով 1928 մայիսի 28ին հրաժարական տվեց՝ ՀԲԸՄն ղեկավարեց Գալուստ Գյուլբենկյանը,իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավեժ նախագահ։ Սփյուռքում հովանավորել մի շարք դպրոցների։Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին հայագիտական ամբիոն բացելու համար։Խոշոր ձեռնարկություն էր Փարիզում՝ Նուբարյան մատենադարանի հիմնումը։

Մահացել է 1930թ․Փարիզում; Նրա անունով է վերաանվանակոչվել Նուբարաշեն վարչական շրջան,որը կառուցվել էր միայն Պաղոս Նուբար փաշայի միջոցներով։

Գրականույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յիշատակարան» (Վ. Գ. Զարդարեան)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.youtube.com/watch?v=r6RRwo_yIf0