Զարեհ Նուբար
Զարեհ Նուբար | |
---|---|
Ծնվել է | մոտ 1885 |
Մահացել է | մոտ 1940 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Պողոս Նուբար Փաշա |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Զարեհ Նուբար (Արևմտահայերեն՝ Զարեհ Նուպար, մոտ 1885 - մոտ 1940), Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի որդին, Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշայի թոռը[1]։
Զարեհ Նուբարը ստանձնեց ՀԲԸՄ-ի նախագահությունը` փոխարինելով Գալուստ Գյուլբենկյանին, ով նախագահ էր կարճ ժամանակ՝ 1930-1932 թվականներին։ Իսկ նրանից առաջ ՀԲԸՄ նախագահ էր Պողոս Նուբարը՝ 1906-1928 թվականներին։ Զարեհ Նուբարը ՀԲԸՄ նախագահ է մնացել 12 տարի՝ 1932-1943 թվականներին[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ peoplepill.com։ «About Zareh Nubar: Armenian politician (1885 - 1940) | Biography, Facts, Career, Wiki, Life»։ peoplepill.com (անգլերեն)։ Վերցված է 2021-03-27
- ↑ «NUBAR v. COMMISSIONER | 13 T.C. 566 (1949) | bwtc5661505 | Leagle.com»։ Leagle (անգլերեն)։ Վերցված է 2021-03-27
- ↑ Court United States Tax (1949-07)։ Reports of the Tax Court of the United States (անգլերեն)։ U.S. Government Printing Office