Նուպարյան մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նուպարյան մատենադարան, հայկական բարեգործական ընդհանուր միության գրադարան, հայ մշակութային խոշորագույն կենտրոն Փարիզում։ Հիմնադրվել է 1929 թվականին, Պոզոս Նուպար Փաշայի ջանքերով։ Նուպարյան մատենադարան ում պահվում են հայերեն տպագիր գրքերի (ավելի քան երեք հազար) և պարբերականների արժեքավոր հավաքածուների, հին ձեռագրերի, ինչպես նաև եվրոպա կան լեզուներով հարուստ ֆոնդեր։ Երկու համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերականները գրադարանի գրքային ունեցվածքը տեղափոխել են Գերմանիա։ 1947 թվականին հաջողվել է դրա մի մասը վերադարձնել Փարիզ։ Մատենադարան ը յուրատեսակ գիտիլեքիների կենտրոն է ինչպես Սորբոն ի հայ ուսանողության, այնպես էլ հայագիտությամբ զբաղվող այլազգիների համար։ Սերտ կապի մեջ է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ, ֆոնդերը հարստացվում են ՀԽՍՀ-ից և սփյուռքահայ գաղթավայրերից ստացվող գրքերով և հրատարակություններով։ Նուպարյան մատենադարանի տնօրեններ են եղել Ա․ Անտոնյանը, Ա․ Սալմասլյանը և Ա․ Գարտաշյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 405 CC-BY-SA-icon-80x15.png