Ռուբեն Խանազատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Ռուբեն Խանազատ
Նշան Կարապետյան
Ծնվել է 1862 Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել է 1929
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն
Ալմա մատեր Ժնևի համալսարան
Տիրապետում է լեզուներին հայերեն
Կուսակցություն Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Ռուբեն Խանազատ (Խան-Ազատ), իսկական անունը՝ Նշան Կարապետյան (1862-1929), հնչակյան կուսակցության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում՝ ավարտելով հասարակագիտության ֆակուլտետը։ Ժնևում Ավետիս Նազարբեկյանի և Մարո Նազարբեկյանի հետ 1887 թվականին հիմնել է «Հնչակ» թերթը, որի անունով էլ կոչվել է Հնչակյան կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրման գործով վերադարձել է Հայաստան, 1889 թվականին Տրապիզոնում ստեղծել «Հնչակյան կենտրոն»։ 1890 թվականին Կոստանդնուպոլսում ղեկավար մասնակցություն է ունեցել Գում-Գափուի ցույցի կազմակերպմանը։ 1905 թվականին՝ հնչակյան կուսակցության 4-րդ համագումարից որոշ ժամանակ անց, լքելով իր իսկ հիմնած կուսակցությունը՝ հեռացել է քաղաքական ասպարեզից։ Մահացել է 1929 թվականին Իրանում։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանազատն իր աշխատություններում պաշտպանել է մանր բուրժուական սոցիալիստական հայացքներ։ Գրել է հայ ժողովրդի պատմության վերաբերյալ դասագրքեր, կատարել թարգմանություններ (ֆրանսերեն և ռուսերեն)։ Հայտնի է իր «Իդեալիզմ, թե մատերիալիզմ», «Դաշնակցությունը և իր ղեկավարները», «Ինչ է սահմանադրությունը», «Ինչպես պետք է կազմել սահմանադրությունը» աշխատություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png