Մարո Նազարբեկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Նազարբեկ | |
---|---|
Ծնվել է | 1864[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1941[1] |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ (1885)[1] և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հնչակ[1] |
Ամուսին | Ավետիս Նազարբեկյան[1] |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1] և ԽՄԿԿ[1] |
Մարո Հովհաննեսի Նազարբեկ (Նազարբեկյան) (Մարիամ (Մարո) Վարդանյան[2], 1864[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1941[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հասարակական, քաղաքական գործիչ։
Ավետիս Նազարբեկի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան, սովորել Պետերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում (վերջին կուրսից հեռացվել է հեղափոխական շարժումներին մասնակցելու համար)։ 1886 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ, ապա տեղափոխվել Ժնև, սովորել տեղի համալսարանում։ Ժնևյան հանդիպումների ընթացքում բարձրացվել է Արեմտահայաստանի ազատագրմանը նվիրված հեղափոխական կուսակցության ստեղծման անհրաժեշտության հարցը[2]։ 1887 թ. մասնակցել է «Հնչակ» թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը։
1896 թվականին՝ կուսակցության պառակտումից հետո ամուսնու՝ Ավետիս Նազարբեկի հետ գլխավորել է նրա ձախ՝ սոցիալիստական թևը, մասնակցել հնչակյան «Գաղափար» և «Ապտակ» հանդեսների հրատարակմանը։
1904 թ.-ից հեղափոխական աշխատանք է կատարել Ռուսաստանում, 1910 թվականին ձերբակալվել է, բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Սիբիր։ Աքսորից վերադարձել է 1917 թ. Փետրվարյան հեդափոխությունից հետո։ Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատվելուց հետո աշխատել է Թիֆլիսում։ 1925 թ. ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 141.
- ↑ 2,0 2,1 Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը։
- ↑ «ՆԱԶԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Մարո | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 141)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- 1864 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1941 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- Հայ կոմունիստներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ