Jump to content

Ավետիս Նազարբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Նազարբեկյան
Ծնվել էհուլիսի 12, 1866(1866-07-12)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
Գրական անունԼեռենց[2] և Նազարբեկ
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան[2] և Փարիզի համալսարան[2]
ԱնդամակցությունՀայաստանի օգնության կոմիտե
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, ԽՄԿԿ[2] և ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԱրմենիա[2], Հնչակ[2], Գաղափար[2], Ապտակ[2] և Վերածնություն[2]
ԱմուսինՄարո Նազարբեկ

Ավետիս Վարդանի Նազարբեկյան (Լեռենց, հուլիսի 12, 1866(1866-07-12)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 23, 1939(1939-09-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, գրող։ ՍԴՀԿ հիմնադիրներից, ՀամԿ(բ)կ անդամ 1934 թվականից։ Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, սովորել Սանկտ Պետերբուրգի, 1883 թվականին ավարտել Փարիզի (Սորբոնի) համալսարանը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1886-1887 աշխատակցել է Մ. Ռ. Փորթուգալյանի «Արմենիա» (Մարսել) հանդեսին[5]։ Ժնևում կազմակերպել է սոց. գրականություն ուսումնասիրող ուսանողների խմբակ, կապեր հաստատել Գ. Վ. Պլեխանովի հետ, մասնակցել «Աշխատանքի ազատագրություն» խմբի հավաքներին։
  • 1887 Մոնպելիեում (Ֆրանսիա) մի խումբ կովկասահայ ուսանողների հետ հիմնադրել է «Հնչակ» թերթը։
  • 1890 ընտրվել է ՍԴՀԿ կենտկոմի նախագահ, իսկ կուսակցության պառակտումից (1896) հետո գլխավորել հնչակյանների ձախ՝ սոցիալական թևը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել է «Սոցիալիստական գրադարան» մատենաշարը, հայերեն թարգմանել և հրատարակել մարքսիզմի դասականների երկերից, անձնապես ծանոթ է եղել Ֆ. էնգելսի, Ժ. Ժորեսի, Պ. Լաֆարգի, Կ. Կաուցկու, Վ. Լենինի հետ։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին, խմբագրել «Գաղափար» (Աթենք), «Ապտակ» (Աթենք, Լոնդոն), «Վերածնություն» (Ռուսչուկ) պարբերականները։ Գրական գործերում «Փախստականը» (1891), «Ավազակը» (1892), «Մարտում» (1893), «Փոթորիկի միջով։ Պատկերներ Հայոց աշխարհի կյանքից» (անգլերեն, 1899), «Դարբնեվոր» (1904) և այլն) ազատագրական պայքարի կոչ է արել, հայ ժողովրդի ապագան կապել բանվորի «հզոր բազուկների» հետ։

1923 թվականին Փարիզից մեկնել է ԱՄՆ, ընդունվել կոմկուսի շարքերը, կազմել հայկական մասնաճյուղ։ Մասնակցել է ՀՕԿ-ի աշխատանքներին։ 1934 թվականին տեղափոխվել է Խորհրդային Միություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AV Production (հայ.) — 2010.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 140.
  3. «Ավետիս Նազարբեկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. «Avetis Nazarbek». geni_family_tree (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  5. «Հնչակյան կուսակցություն։ Ձևավորումը | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 193։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 140
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։